տուն Աշխարհ Սաուդյան Արաբիայի արքայազնը ստանձնել է լրագրողի սպանության պատասխանատվությունը

Սաուդյան Արաբիայի արքայազնը ստանձնել է լրագրողի սպանության պատասխանատվությունը

451
0

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել իր կառավարման օրոք: Այս մասին հաղորդում է PBS գործակալությունը:

Նշենք, որ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, որը Սաուդյան Արաբիայի թագավորության փաստացի ղեկավարն է, հրապարակայնորեն չի խոսել Ստամբուլում Խաշկոջիի սպանության մասին: Արևմտյան կառավարություններն ասում էին, որ հենց արքայազն է պատվիրել լրագրողի սպանությունը, բայց Սաուդյան Արաբիայի բարձրագույն պաշտոնատար անձինք հերքում էին այդ լուրերը:

Լրագրող Խաշկոջիի սպանությունը գլոբալ առումով բուռն արձագանքների էր արժանացել: Նրա մահվանից հետո Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը չի մեկնել ո՛չ Եվրոպա, ո՛չ էլ ԱՄՆ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here