Ուկրաինայում ներքին գործերի նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովը, որը պետք է հետաքններ ազգայնական Սաշկո Բիլիի մահվան հանգամանքները, եկել է այն եզրակացության, որ Ալեքսանդր Մուզիչկոն ինքնասպան է եղել իր իսկ ատրճանակից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ՆԳՆ պաշտոնական կայքում ասվում է, որ հանձնաժողովը ոստիկանների գործողություններում հակաօրինական քայլեր չի արձանագրել: Ոստիկանների հետ պայքարի ժամանակ Բիլին ինքն է կրակել իր սրտին: Նշվում է, որ չգիտակցելով, որ Մոզիչկոն մահացած է, ոստիկանները վերցրել են զենքը, իսկ նրա ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրել։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին զինված խմբավորման ձերբակալության ժամանակ «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առաջնորդ Ալեքսանդր Մուզիչկոն ցուցադրել էր զինված դիմադրություն: