«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ անդամն է»,- այսօր ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կոռումպացված պաշտոնյաները մինչեւ վերջին կոպեկը, ըստ վարչապետի, բերելու են տան: «Այդ գումարները ծառայելու են ՀՀ բանակին, Արցախին»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանների հարցը կլուծվի մինչեւ 2023 թվականը: «Դա մեծ խնդիր չէ»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը: