Մանուկ էինք մի ժամանակ ախպերներով,
Շրջում էինք մենք հնամաշ տրեխներով,
Մոշ էր ծախում սերժ ախպերս մեր փողոցում,
Օրվա հացը մի կերպ էինք մենք վաստակում;
Չէինք տեսել մենք այս կյանքում կանաչ դոլար,
Ուտում էինք բախչում աճած մենք թարս խիյար;
Տարիները արագ անցան շուտ մեծացանք,
Ու թագավոր սերժ ախպերս մի օր դարձավ,
Ուրախացանք,զվարճացանք,բայց զարմացանք,
Որ սերժիկը պատահական արքա դարձավ;
Հարստացանք կուտակեցինք մենք միլիարդներ,
Ու խլեցինք մարդկանց ձեռքից շատ բիզնեսներ;
Բայց Նիկոլը մի օր սերժին գահից գցեց,
Ու այդ օրից հայտնվեցի վտանգի մեջ,
Փախեփախ եմ հիմա արդեն ես ման գալիս,
ԱԱԾ-ն է ինձ հետևում ամեն տեղից;
Ախ ինչ անեմ,ոնց ազատվեմ այս փորձանքից,
Այ Նիկոլ ջան ինչ ե՞ս ուզում դու ինձանից;
Ասա սերժիկ ես ու՞ր փախչեմ
Բանտ նստելուց ո՞նց խուսափեմ
Ոչ արև ես ոչ էլ լուսին,
Էս ինչ բերիր դու իմ գլխին;