Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է Մայդանի ակտիվիստ, ազգայնական Սաշա Բիլիի (Ալեքսանդր Մուզիչկո) սպանության փաստը: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանցավոր քրեական խմբավորման անդամների ձերբակալության ժամանակ սպանվել է նրա անդամներից մեկը, ով կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների վրա:
Հետագայում պարզվել է, որ կրակ բացողը Սաշա Բիլին է, ով վերջին շրջանում անօրինական գործողություններ էր կատարում Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններում` իր խմբավորմանը վերապահելով ոստիկանության գործառույթներ:
Հիշեցնենք նաև, որ Սաշա Բիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանությունը ցանկանում է իրեն ձերբակալել կամ հանձնել ռուսական կողմին ահաբեկչության մեջ մեղադրվելու համար: