Ամերիկացի ոճաբանների ստուդիան՝ Emerging Objects-ը, աղից խրճիթ է պատրաստել: Այն կոչվում է Saltygloo:
Խրճիթը՝ իգլուն, ստեղծվել է որպես 3D տպագրության փորձ: Խրճիթը կառուցելու համար 336 կիսաթափանցիկ մաս է պահանջվել: Այն ստեղծվել է աղից 3D պրինտերի և սոսնձի միջոցով: Առաջին պահին կարելի է մտածել, որ այն պլաստմասայից է պատրաստված: Խրճիթը ցուցադրվում է Սան Ֆրանցիսկոյի արհեստների և դիզայնի թանգարանում: