տուն Սպորտ Սան-Պաուլուի մարզադաշտի տանիքի աշխատանքները չեն հասցնի ավարտել

Սան-Պաուլուի մարզադաշտի տանիքի աշխատանքները չեն հասցնի ավարտել

88
0

photo_41068

Սան-Պաուլուի մարզադաշտը, որն ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, մինչեւ խաղերի սկիզբը վերջնականապես կառուցված չի լինելու։ Հաղորդում է ESPN-ն։
Odebrecht ընկերությունը, որն իրականացնում է այդ աշխատանքները, հայտարարել է, որ առաջին խաղին պատրաստ կլինի միայն տանիքի մի մասը, քանի որ շինարարները չեն հասցնում այն լիովին ծածկել ապակիներով։ Աշխատանքները կշարունակվեն առաջնության ավարտից հետո։ Ընկերության աշխատակիցները նաեւ վստահեցնում են, որ մարզադաշտի անավարտ լինելը ոչ մի անհարմարություն չի պատճառի երկրպագուներին։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը՝ բրազիլական 13 քաղաքներում։