Բրազիլական Սան Պաուլո քաղաքում փլուզվել է 5 հարկանի նոր կառուցվող շենք։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Այս պահին տասնյակ փրկարարներ և հրշեջներ շներով փորձում են դեպքի վայրում հայտնաբերել կենդանի մնացածների։ Հնարավոր է, որ փլատակների տակ մնացած լինի 13 շինարար։
Հարևան շենքի բնակիչները տարհանվել են։