Սանկտ Պետերբուրգի դատարանը տուգանել է Լեդի Գագայի համերգի կազմակերպչին 20 հազար ռուբլով, հայտնում է «Интерфакс»-ը:
Համերգի կազմակերպիչը մեղադրվել է երեխաներին՝ իրենց համար վնասակար և իրենց զարգացմանը խոչընդոտող տեղեկատվությունից պաշտպանված լինելու օրենքի խախտման մեջ:
Նշենք, որ Լեդի Գագայի համերգը Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում տեղի է ունեցել 2012 թ. դեկտեմբերին: