տուն Հասարակություն Սանիթեքի» նկատմամբ համարժեք տույժեր են կիրառվել. քաղաքապետարան

Սանիթեքի» նկատմամբ համարժեք տույժեր են կիրառվել. քաղաքապետարան

180
0

Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար: Այս մասին գրում է «Արմենպրես»ը՝ հղում անելով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին:

Անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային՝ Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեքի» աշխատակիցներն աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:

«Սանիթեքի» աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:

«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեքի» տնօրինությանը՝ իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնումով են մոտենում «Սանիթեքի» աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here