«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Աշխատակիցները պահանջում են իրենց օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերով և կատարողականներով ներկայացված աշխատավարձերը:
Աշխատակիցներին մոտեցավ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ով նշեց, որ հիմնարկը կապ չունի «Սանիթեքի» չտված աշխատավարձերի հետ, փոխարենը աշխատանքի հրավիրեց «Սանիթեքի» նախկին աշխատակիցներին։
Գրիգորյանի խոսքով, արդեն որոշ աշխատակիցներ իրենց մոտ եղել են և համաձայնել են աշխատել 208 հազար դրամ աշխատավարձով, սակայն չի հասկանում, թե հիմա ինչի համար է բողոքի ակցիա անցկացվում քաղաքապետարանի դիմաց, երբ նրանք աշխատել են «Սանիթեքի» համար։
Ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել, որ հանդիպեն քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։