Երեւանի քաղաքապետարանն այսօր տեղեկացրեց՝ խզում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը:
Ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանին Araratnews.am-ը հարցրեց՝ ինչպե՞ս են արձագանքում քաղաքապետարանի այս հայտարարությանը: Ի պատասխան խոսնակն ասաց՝ ընկերության իրավաբանների պատասխանը վաղը կլինի, քանի որ պայմանագրի խզման որոշումը մոտավորապես 30 էջ է:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու «Սանիթեքը»: «Դիմելու է արբրիտրաժային դատարան»,- ասաց մամուլի խոսնակը: