Դերասանուհի Սանդրա Բուլոկը հերթական անգամ ապացուցեց, որ տաղանդավոր մարդը, տաղանդավոր է ամեն ինչում: Նոր ֆիլմի շրջանակներում նա հյուրընկալվել էր հաղորդավար Ջոնատան Ռոսսի մոտ, իմիջայլոց հուրերի շարքում էր նաեւ աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը: Զրույցի ընթացքում Սանդրան պատմել է, որ դպրոցական տարիներին նա անգիր էր արել մի ռեպ կատարում՝ “Rapper’s Delight”, որպեսզի երեկույթի ժամանակ այն կատարի եւ հիացնի տղաներից մեկին: Չնայած, նա պատմեց, որ տղան իր հույսերը չի արդարացրել, բայց այնուամենայնիվ, դերսանուհին այդ ռեպ կատարումը երբեք չի մոռանա: Հաղորդավարի հորդորով Սանդրան սկզբում ասաց, որ իրեն բիտեր են պետք, այնուհետեւ գերազանց կատարեց այն: