տուն Լուրեր Սայաթ Նովա 10-ում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Սայաթ Նովա 10-ում իրավիճակը շարունակում է մնալ լարված

282
0

sayat-nova

Սայաթ Նովա 10 հասցեում շինարարության խնդիրն այդպես էլ  հանգուցալուծում չի ստանում:  Առավոտից այստեղ իրավիճակն արդեն լարված է: Ինչպես հայտնում է Araratnews-ի թղթակիցը  այստեղ է ժամանել «Լարգո գրուպ» ընկերության ղեկավարը, ով հայտարարել է , որ շինարարական աշխատանքներն անպատճառ սկսվելու են: Սակայն բնակիչներն ու նրանց աջակիցները նշում են , որ թույլ չեն տալու շինարարություն սկսել: Այս պահին բնակիչների հետ է Ժառանգություն կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը:   Մեր թղթակիցը հայտնում է, որ շինարարները դեռ չեն ժամանել, սակայն ոստիկաններն արդեն տեղում են: Araratnews-ը տեղում հետևում է իրադարձությունների հետագա զարգացմանը, որոնց մասին և կտեղեկացնի իր ընթերցողներին:

Այս պահին ժամանել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետը, որպեսզի ներկայացնի քաղաքապետարանի դիրքորոշումը։ Նա  հաստատել է քաղաքապետարանի նախորդ որոշումը, համաձայն որի՝ կառուցապատողն ունի շինարարություն կատարելու իրավունք։ Բնակիչները նշեցին, որ այս որոշումը կայացվել է առանց իրենց մասնակցության ու հանրային քննարկման, չնայած՝ խոստացել էին հրավիրել։ Այս կապակցությամբ  քաղաքաշինության վարչության պետը խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարանի լրատվական բաժին։ Հիմա Սայաթ Նովա 10-ում կան շուրջ 20 ոստիկաններ, բնակիչներն էլ փակել են տարածքը եւ խոչընդոտում են շինարարական աշխատանքներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here