Այս առավոտ Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչները կրկին դուրս էին եկել իրենց տներից: Խնդիրն այն էր, որ իրենց բակում ոստիկանանների հոծ բազմություն էր հավաքվել: Շինարարությունը, որը դեռ ամռանն էին փորձում սկսել, սակայն բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվել էր, կրկին պատրաստվում են վերսկսել: Ինչպես մեզ հայտնեց բնակիչներից մեկը, Լարկո Գրուպը՝ տնօրեն ոմն Աբել Հախվերդյանի գլխավորությամբ, պատրաստվում է ապամոնտաժել իրենց բակում գտնվող ավտոտնակները, զավթել երեխաների խաղահրապարակը եւ կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որի բարձրությունը համաձայն լուսանկարների հասնում է 9 հարկանի շենքի բարձրության: