տուն Հասարակություն Իրավական Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերվել․ նշանակվել է ծառայողական քննություն

Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերվել․ նշանակվել է ծառայողական քննություն

240
0

 «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ինչպես գրում է pastinfo.am-ը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փամփուշտի հայտնաբերման դեպքի առթիվ, իսկ հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության։

Սամվել Ուզունյանը երկիրը լքել է 2019 թվականի լույս դեկտեմբերի 21-ի գիշերը՝Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով, մինչդեռ ԲԴԽ-ն նրան անձեռմխելիությունից զրկել է, այսինքն՝ համաձայնություն է տվել Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ դեկտեմբերի 20-ին»։