տուն Լուրեր Սամվել Կարապետյանի կարողությունը զգալի աճել է. Բոլոր հայերը` Forbes-ի 200 ամենահարուստ ռուսաստանցիների...

Սամվել Կարապետյանի կարողությունը զգալի աճել է. Բոլոր հայերը` Forbes-ի 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում

132
0

Ёкономический форум `–оссийский ф

Այսօր Forbes-ի ռուսական խմբագրությունը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակը, որում կա 7 հայ:

Հայերի մեջ ամենահարուստը «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն է, ով ավելացրել է իր կարողությունը կես միլիարդով և այժմ ունի 4,3 մլրդ դոլարի կարողություն: Ցուցակում Կարապետյանը 26-րդն է` առաջադիմելով 3 տեղով:

40-րդ տեղում 2,6 մլրդ-ով (+0,2 մլրդ) «Ռոսգոստրախի» սեփականատեր Դանիիլ Խաչատուրովն է (+3 տեղ):

Այս ցուցակում զգալի նահանջել է «Ռեսո կապիտալ» ընկերության սեփականատեր Նիկոլայ Սարկիսովը: Ցուցակում նա 98-րդն է` նահանջելով 20 տեղով: Այժմ նա ունի 1,1 մլրդ-ի կարողություն, ինչը քիչ է նախորդ տարվա նույն ցուցանիշից 0,25 մլրդ-ով: Նրա եղբայր Սերգեյ Սարկիսովը 99-րդն է` 1,1 մլրդ-ով:

Ռուբեն Վարդանյանի վերելքն այս ցուցակում ամենամեծն է. նա առաջադիմել է 69 տեղով և ներկայում 124-րդն է (0,85 մլրդ, +0,35 մլրդ):

Yota ընեկերության սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը 133-րդն է (+10 տեղ, 0,75 մլրդ կարողություն, +0,05 մլրդ):

200 ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակը գլխավորում է Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը կազմում է 18,6 մլրդ: