«Առավոտի» տրամադրության ներքո է հայտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա գրել էր 1998թ-ին: «Հույժ գաղտնի» գրությամբ այս նամակից հատվածներ ժամանակին հրապարակվել են մամուլում: Այժմ հրապարակում ենք ամբողջական տեքստը: Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար պարոն Ռ. Քոչարյանին Դիմում Հարգելի պարոն նախագահ, Խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրածս պաշտոնից, քանի որ արդեն վերացել են մեր՝ փոխըմբռնման հասնելու վերջին հնարավորությունները: Ցավոք ու իրոք՝ վաղուց է, ինչ իրար չենք հասկանում: Այնինչ Արցախի ներքին կյանքում, տնտեսության մեջ վիճակն օրեցօր վատանում է. իմ համոզմունքներին մնալը եւ միաժամանակ իմ պաշտոնում մնալը կարող են էլ ավելի սրել դժվարությունները: Հավատացնում եմ, այո՛, մեր այնքան ծանր գնով ձեռք բերած ռազմական հաջողությունները հեշտ ու հանգիստ, դանդաղ, բայց հաստատ արժեզրկվում են սոցիալ-տնտեսական ասպարեզում: Բազմիցս եմ շեշտել, որ միայն բանակի ուժով արցախյան հիմնախնդիրը չի կարող լուծվել: Բայց անիմաստ է դա նույնիսկ երազելը այդ նույն՝ իրադրությունն ամեն կերպ վատթարացնող, սակայն ինքնին ոչ մի կերպ չբարելավվող տնտեսական ստրատեգիայով եւ նույն, այսպես կոչված, թիմով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝