Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ` նրա երևանյան այցի ժամանակ, երբ տեղի է ունեցել հանդիպում Սամվել Բաբայանի հետ: