տուն Մամուլ Սամվել Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»

Սամվել Բաբայանը նոր կուսակցություն է ստեղծում. «Հրապարակ»

264
0

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչև ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։

Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Բաբայանը ղեկավարում էր «Դաշինք» անվամբ կուսակցություն, սակայն մեզ ասացին, որ այն Արցախում գրանցված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here