տուն Հասարակություն Իրավական Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է...

Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել

346
0

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջեւ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտնում են  ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը տեղեկացրել է, որ քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով.

«Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասել է Եգանյանը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուր կայքում