տուն Քաղաքական Վերլուծական Սամվել Ալեքսանյանը պատերազմ է հայտարարել վարչախմբին

Սամվել Ալեքսանյանը պատերազմ է հայտարարել վարչախմբին

322
0

Փակ շուկայի հետ կապված կրքերը շարունակում են չհանդարտվել: Ամիսներ շարունակ պատկան մարմինների անուշադրության, ինչպես նաև հանրության կողմից ոչ բավարար արձագանքի պայմաններում շարունակվում էր ոչնչացվել պատմամշակութային արժեքը: Չգիտես ինչու, Փակ շուկայի թեման արդիական դարձավ, երբ գրեթե ամեն ինչ արված էր. մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը փաստեցին կատարվածի անօրինականությունը, իսկ հանրությունը, որը ամիսներ շարունակ լռում էր, և Փակ շուկայի պաշտպանությամբ  հանդես եկողների թիվը երկու տասնյակից չէր անցնում, գիտակցեց վերջինիս կարևորությունը: Սակայն սա քննարկման մեկ այլ թեմա է:

Կատարվածի և կատարվողի մեջ հատկանշական է այն փաստը, որ պետական մարմինների արձագանքները հայտարարություններից այն կողմ չանցան: Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում անգամ խոստացավ, որ շուկան կվերադարձվի իր նախկին տեսքին, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք` հերթական Երևան Սիթին: Մինչդեռ խոստմանը անմիջապես պետք է հետևեր նամակ ՀՀ ոստիկանությանը` կատարվող անօրինականության վերաբերյալ: Սակայն պարզվում է պարոն Մարգարյանը նման նամակներ կարողանում է ուղղել միայն կառուցապատողի շահերի պաշտպանության դեպքում` ինչպես արել էր Մաշտոցի պուրակում:

Այս պայմաններում ոստիկանությունը ստանձնեց ընդամենը Փակ շուկայի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների և Սամվել Ալեքսանյանի քաղհասարակության միջև պատնեշի դերը: Հստակ իմանալով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արված հայտարարությունների մասին` ոստիկանությունը շարունակաբար դրսևորում է հանցավոր անգործություն:

Այսպիսով, ընդամենը մեկ օլիգարխ կարողացավ դեմ դուրս գալ մի ամբողջ պետական ապարատի, իրականացնել իր հանցավոր գործունեությունը և մնալ անպատիժ: Սրանով նա փաստացի դուրս է եկել ոչ միայն հանրության, այլ ամբողջ պետության դեմ. Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ չկա պետություն, չկան պետական կառույցներ, այլ կա իր` Սամվել Ալեքսանյանի կամքը: Այսպիսով նա պատերազմ է հայտարարում ոչ միայն հանրությանը, այլ նույնիսկ նույն վարչախմբին, որի անդամ է ինքը: Իհարկե’, վարչախումբը չուներ լեգիտիմություն, չուներ սոցիալական հենարան, իսկ այս պայմաններում արդեն առաջ է գալիս նույնիսկ ձևական օրինական ներկայացուցչության խնդիր:  Նույնիսկ ավտորիտար համակարգերում, լեգիտիմության իսպառ բացակայության պայմաններում գործում է պետական ապարատը, որն էլ  ապահովում է  իշխանություների ֆորմալ  օրինականությունը`  հնարավորություն տալով միջազգային հարաբերությունների սուբյեկտներին խոսել այդ իշխանությունների հետ: Սամվել Ալեքսանյանը ցույց է տվել, որ չկա պետական ապարատ, չկա պետություն, և նման պայմաններում անհասկանալի է դառնում, թե ում է ներկայացնում Սերժ Սարգսյանը: Կարծես Սերժ Սարգսյանն էլ է գիտակցել այս ամենը, և սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը ոչ թե պետության, այլ ընդամենը նեղ կրուգի տեսակետն էր:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here