տուն Հասարակություն Սամվել Ալեքսանյանը կվաճառի հրդեհից վնասված ապրանքները

Սամվել Ալեքսանյանը կվաճառի հրդեհից վնասված ապրանքները

592
0

Այսօր «Վեգա» ընկերությունը  հաղորդագրություն է տարածել, որ սեպտեմբերի 5-7-ը մինչեւ 60 տոկոս զեղչով կվաճառվի  կահույք եւ տեխնիկա: Araratnews.am-ին տեղեկություններ են հասել, որ վաճառվող ապրանքների շարքում  կլինեն նախորդ շաբաթ հրդեհից վնասված ապրանքները:

Պարզաբանում լսելու համար զանգահարեցինք «Վեգա» ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Արթուր Չոբանյանին: Նա հերքեց այդ լուրերը, ապա տեղեկացրեց՝ առեւտրի կենտրոն է բացվելու «Լիկվիդացիա» անունով, որտեղ վաճառվելու են հրդեհից վնասված ապրանքները:

Իսկ զեղչը, կոմերցիոն բաժնի տնօրենի խոսքով, վերաբերում է «Վեգայի» մյուս մասնաճյուղերի  ապրանքներին:

«Վեգա» հիպերմարկետի հրդեհին առնչվող մյուս տեղեկությունն այն է, որ ՊԵԿ-ը ցանկացել է ստուգումներ սկսել գործարար Սամվել Ալեքսանյանի «Վեգայում»: Ստուգումներից խուսափելու նպատակով որոշել են դիտավորյալ հրդեհել հիպերմարկետը: Արթուչ Չոբանյանը հերքեց դա, ապա տեղեկացրեց՝ հրդեհից առաջ ՊԵԿ-ն արդեն ստուգել էր հիպերմարկետը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here