տուն Լուրեր Սամվել Ալեքսանյանը «Ծածկած շուկայի» ակցիաների և Շանթ Հարությունյանի հեղափոխության մասին

Սամվել Ալեքսանյանը «Ծածկած շուկայի» ակցիաների և Շանթ Հարությունյանի հեղափոխության մասին

193
0

99977777777777777777777777777

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մինչև քառօրյայի սկսվելը, պատասխանել է լրագրողների հարցերին: Վերջինս անդրադարձել է «Ծածկած շուկայի» համար տեղի ուցող ակցիաներին և նշել է, որ կարմիր գլխարկավորները իր հետ որևէ կապ չունեն: Ինչպես գիտենք, Փակ շուկայի մոտ ամենօրյա ռեժիմով ընթացող ակցիաներում, կարմիր գլխարկով հանդես են գալիս Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները` ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների, որոնք կրում են դեղին գլխարկներ: Սամվել Ալեքսանյանի խոսքով` իրենք երբեք չեն անի ակցիա` կենդանական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որովհետև «կարմիր գլխարկավորները կենդանիների հետ այդպես չեն վարվի»: «Ես կողմնակիցներ չունեմ, էտ Սուրենյանցի կարմիր գլխարկներն են: Վատա՞, որ ինձ են պաշտպանում»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ Սուրենյանցին ինքը ակցիաների համար փող չի տալիս, սակայն երբ Սուրեն Սուրենյանցը փողի կարիք է ունենում, նրան անպայման օգնում է: Լրագրողների այն հարցին` ինչպես է գնահատում իր դեմ ուղղված հակընդդեմ ակցիաները կենդանական աշխարհի ներկայացուցիչների` այծերի ու ավանակների մասնակցությամբ, նա պատասխանեց. «Շատ լավ էր, շատ լավ էր»: Նա ասել է, որ շնորհակալ է Նախախորհրդարանի անդամներին, Ժիրայր Սեֆիլյանին, Տիգրան Խզմալյանին այդ ակցիաների համար: Ըստ գործարարի, դրանք Փակ շուկայի համար այնքան լավ ակցիաներ էին, որ խնայել են մոտ 20 միլիոն դրամ, որը պետք է ծախսեին Փակ շուկայի գովազդի համար: Սամվել Ալեքսանյանի խոսքով` այդ 20 միլիոնը ինքը տնտեսել է ու հիմա տրամադրելու է ուսանողներին` ուսման վճարներին համար:

«Իրանք մեզ գովազդ արեցին, մենք էդքան փող տնտեսեցինք, կտանք ուսանող երեխեքին, ով լավ է սովորում»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ եթե ամեն ամիս շարունակվեն այդ ակցիաները, ուրեմն ամեն ամիս նրանք կտնտեսեն այդքան գումար: Սամվել Ալեքսանյանը հայտնել է, որ կենդանիներին ակցիաներին ներգրավել են դեղին գլխարկավորները: ԱԺ պատգամավորը նշել է, որ այդ օրերին ինքը Դուբայում է եղել, որտեղ հանգստանում էր: Նա նշել է, որ Դուբայում իր հետ հանգստացել են նաեւ Սամվել Կարապետյանը, իսկ ավելի ուշ նրանց է միացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ էին Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը իրենց թիկնապահներով նոյեմբերի 5-ին գնացել Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիային՝  պատասխանել է. «Հեղափոխության չէինք գնացել, ուղղակի կաֆեում նստած էինք տեսանք»

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here