«Այս նախագծով մենք ասում ենք, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակցիները կարող են ստանալ մեդալ»,- այս մասին այսօր Ազգային Ժողովի նիստին «Դատական ակտերի հարկադիր կատարման» նախագծի շուրջ քննարկմանը ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը: Եթե դուք ասում եք քարը քարի վրա դնենք, սա՞ է: Պատկերացրեք, եթե մենք դուրս գանք փողոց ու մի մարդ մոտենա մեզ հարցնի, այսօր ի՞նչ արեցիք դուք, մենք ի՞նչ պետք է ասենք: Պետք է ասենք, որ դատական ակտերի հարկադիր կատարման համար աշխատակիցներին որոշեցինք մեդալ տալ, թույլ տվեցինք, որ օղին գովազդվի: Ախր, եթե սա ձեր պատկերացումն է քարը քարի վրա դնելու, այսպես չի լինում»,-ասաց Նիկոլ Փաշինյանըˋ դիմելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: