տուն Քաղաքական Հայաստան Սաղ գիշեր մտածել եմ առավոտ ո՞նց վեր կենամ, էդ բուքում մի երկու...

Սաղ գիշեր մտածել եմ առավոտ ո՞նց վեր կենամ, էդ բուքում մի երկու բան գրեմ դրանց մասին. գորիսեցի տատիկը՝ Փաշինյանին

356
0

Գորայքում սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի քարոզչության ժամանակ տեղի բնակիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին հոգով զգում է ճշմարտությունը:

«Ես ասել եմ, որ Հայաստանի ժողովուրդն ունի մի հատկություն. խոսելիս զգում է՝ դու ճիշտ ես ասում, թե չէ»,- նկատեց Փաշինյանը:

Փաշինյանը պատմեց, որ Գորիսում մի տուն է մտել, որտեղ տարիքով մի տատիկ ասել է.

«Սաղ գիշերը մտածում եմ առավոտ ո՞նց վեր կենամ, էդ բուքում մի երկու բան գրեմ դրանց մասին: Բուքը «Ֆեյսբուք»-ի հետ ա….»:

Վարչապետը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ ատելության խոսքից՝ շեշտադրելով, որ ապրիլի 5-ի հանրաքվեով պետք է կարողանան վերջ դնել ատելության խոսքին. «Եթե տեսնում եք, որ ուրիշները մեր նկատմամբ սխալ են արտահայտվում, նրանց հարգանքով, սիրով պատասխանեք… Մեզ կհայհոյեն, մեր մասին ստեր կասեն: Իմիջիայլոց, էդ ստերն ասելն էլ ա օգտակար: Դրանից մեր զգոնությունը ուժեղանում ա: Ինչքան իրանք մեզ մեղադրում են անարդյունավետության մեջ, էնքան մենք դառնում ենք ավելի արդյունավետ: Դա էլ ա օգտակար: Ես հասկանում եմ, որ էդ ամենը ջղայնացնում ա, բայց էդ ջղայնությունը պահեք հաջորդ ընտրությունների համար, որ գնաք իրանց դեմ քվեարկեք: Քվեարկեք այն իշխանությանը, որին որ դուք ուզում եք»: