տուն Հասարակություն Սահման պահող հերոսի ընտանիքում՝ լավ նորություն

Սահման պահող հերոսի ընտանիքում՝ լավ նորություն

219
0

Ալավերդու ԲԿ-ի «Ֆեյսբուքյան» էջից տեղեկանում ենք. «Այսօր Ալավեդու բժշկական կենտրոնում հաճելի իրարանցում էր… Վերջին ժամանակների գերլարված տրամադրությունը , որ տիրում էր ամենուր՝ տանը , խանութում ու աշխատավայրում , այօր մի պահ թոթափվել էր, այնպես ասես չէր էլ եղել: Այդ գերհզոր ու հրաշալի միջոցը անուն ուներ, կամ ավելի ճիշտ անուններ՝ Նարեկ ու Նարե: Նարեկն ու Նարեն ընտանիքի 4-րդ և 5-րդ զավակերն են… Բուժաշխատողները նույնիսկ կատակում են ներարգանդային կյանքում անգամ հստակ կանոներով են եղել, տիպիկ հայկական՝ Նարեկը մի քիչ ճնշել էր Նարեին: Նարեկն ու Նարեն մայրիկի ու հայրիկի երկրորդ զույգ զավակներն են.. Մայրը , բնավ անհանգստություն չունի երկուսի մեծացնելու դժվարությունների հետ կապված: Ասում է փորձ ունի, իսկ Նարեկն , ինչպես ներարգանդային կյանքում , այնպես էլ հիմա ավելի ակտիվ է, լացում է ու իր պահանջները ներկայացնում… Փոքրիկների հայրն այս օրերին հայրենիքի սահմաններն է պահում… Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը փոքրիկներին այցի ժամանակ փաստեց. « Մենք խոսում ենք սխրանքից ու հերոսությունից, բայց քիչ է այս ընտանիքի համար ասել հերոսական ընտանիք… Հերոսկան ընտանիքի չափանիշները թեև հստակ հաստատգրված չէ, բայց այլ անվանում չի կարող ունենալ այն ընտանիքը, որտեղ սահաման պահող հոր ամենօրյա սխրագործությանը գումարվում է նաև երեխաներ մեծացնող ու դաստիարակող մոր սխրագործությունը, իսկ ընտանիքով տեսանելի են դարձնում երկրի դեմոգրաֆիական մարտահրավերի հաղթահարումը , որովհետև այս օրերին փաստվեց մի պարզ ճշմարտություն՝ հաղթում են ուժեղները, ուժեղ են այն երկրներն, ովքեր գնահատում ու զարգացնում են մարդկային ներուժը, ռազմավարական են համարում մարդկային քանակի չափելի ու անչափելի շատ լինելը: Դրանով հանդերձ հասարակությունը պետք է այլ հորիզոնական սահմանի ու այլ հորիզոնականում դնի այս ընտանիքի նման ընտանիքներին…. Սա բխում է պետական շահերից: Իսկ սրա գնահտումը համարվում է լավագույն ու արդյունավետ պայքարի ճանապարհը» :