Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ասաց՝ սահմանափակումները երկարացվելու են: «Բոլոր գործողություններն ունեն գիտական հենք: Եթե միջոցառումները չարվեին, Երևանում կունենայինք մոտավորապես 8000 հոսպիտալացված»,- ասաց պարոն Ավինյանը:
ՀՀ պարետն ասաց, որ կառավարության օրենքը հնարավորություն կտա կանխարգելման եւ մեկուսացման աշխատանքներն այնքան արդյունավետ անել, որ փուլ-փուլ դուրս գանք սահմանափակումներից: «Ջարդել վարակի շղթաները եւ ապահովել մարդկանց բնականոն գործունեությունը»,- մանրամասնեց պարետը:
Հիշեցնենք՝ օրենք ասելով՝ պարետը նկատի ունի քաղաքացիների հեռախոսազանգերը լսելը:
Պարետի խոսքով՝ սահմանափակումներն ավելի են խստացվելու, իսկ վերահսկողությունն ուժեղացվելու է:
Սոնա Դավթյան