տուն Հասարակություն Սահմանամերձ գյուղերը՝ կրակոցներից հետո. գյուղապետերը մանրամասնում են

Սահմանամերձ գյուղերը՝ կրակոցներից հետո. գյուղապետերը մանրամասնում են

449
0

Երեկ գրել էինք, որ Ադրբեջանը կրակել է ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու, Կոթի գյուղի ուղղությամբ: Araratnews.am-ը  զանգահարեց Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանին եւ Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիքս Մելիքյանին: Նարեկ Սահակյանն ասաց, որ հիմա կրակոցներ չկան, նյութական կորուստներ չեն եղել, տուժածներ եւս չկան: «Հակառակորդը 21:20-ից մինչև 22:35 կրակել է: Դրանից  հետո կրակոցները դադարել են»,- մանրամասնեց պարոն Սահակյանը:

 Կրակոցների ժամանակ, համայնքապետի խոսքով, ճանապարհը փակ է եղել: 

Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիքս Մելիքյանի խոսքով՝ կրակոցները սկսվել են երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ 22:30: «Դիրքապահների պատասխան կրակոցից հետո հակառակորդը այլեւս չի կրակել: Նյութական կորուստների մասին չենք կարող հիմա խոսել: Մինչ այս պահը որեւէ բնակչից վնասի մասին տեղեկություն չենք ստացել: Գյուղում հիմա խաղաղ է, մանկապարտեզ եւ դպրոց գործում է»,- ասաց Կոթիի ղեկավարը:

Սոնա Դավթյան