տուն Քաղաքական Հայաստան Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկեց

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկեց

283
0

Այսօրվանից մեկնարկում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե քարոզարշավը, որը կտևի 44 օր ու կավարտվի ապրիլի 3-ին: Ձևավորվելու է «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբ։ Արդեն հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Խորհրդարանական ընդդիմությունն անմասն է լինելու քարոզարշավից: «Ոչ»-ի ճամբարի համար միավորվել են որոշ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: