տուն Լուրեր Սահմանադրական դատարանը կորոշի այնպես, ինչպես կհրահանգեն իշխանությունները

Սահմանադրական դատարանը կորոշի այնպես, ինչպես կհրահանգեն իշխանությունները

81
0

1456599_680414445333106_622204057_n

Այս պահին Սահմանադրական դատարանում քննվում է կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի հակասահամանադրականությունը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է , որ Սահմանադրական դատարանը կորոշի այնպես, ինչպես կհրահանգեն իշխանությունները. «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Սահմանադրական դատարանը որոշումներ է կայացնում այնպես, ինչպես հրահանգում են իշխանությունները: Այս անգամ էլ չեմ կարծում, որ իշխանությունների ցանկությանը դեմ որոշում լինի: Իսկ ինչ վերաբերում է մեծամասնության մոտեցմանը, ապա միանշանակ չեմ կարող ասել: Չնայած նրան, որ վարչապետը և ԱԺ նախագահը խոսել են քննարկումների մասին, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպիսի անսպասելի որոշումներ են կայացնում իշխանություններըˋ վառ օրինակ է Ղրիմի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը»,-եզրափակեց իր խոսքը Արմեն Մարտիրոսյանը: