տուն Քաղաքական Միջազգային Սահարայում հայտնաբերվել է 87 ներգաղթյալի մարմին, հիմանականում՝ կանանց և երեխաների

Սահարայում հայտնաբերվել է 87 ներգաղթյալի մարմին, հիմանականում՝ կանանց և երեխաների

159
0

Migrants de retour de Libye (Dirkou, Niger 2004) Julien Brachet

Նիգերի հյուսիսում փրկարարաները հայտնաբերել են ևս 87 մարդու մարմին, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, ներգաղթյալներ են։ Նրանք բոլորը մահացել են ծարավից, երբ մեքենաները շարքից դուրս են եկել Սահարա անապատի մեջտեղում։ Զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Փրկարարները հայտնել են, որ մարմիններից շատերն անճանաչելի են, իսկ մի մասին կերել են անապատային կենդանիները։ Առայժմ հայտնի չէ, թե ուր էին ուղևորվում ներգաղթյալները՝ Եվրոպա, թե Ալժիր։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սահարայում հայտնաբերվել է 113 ներգաղթյալի մարմին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here