տուն Քաղաքական Միջազգային Սահարայի մանր ավազը աղտոտել է Լոնդոնի օդը

Սահարայի մանր ավազը աղտոտել է Լոնդոնի օդը

68
0

1385943

Տարօրինակ եղանակային տեղումներ են գրանցվել Լոնդոնում: Աֆրիկայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա տեղացել է անձրև, որում եղել է աֆրիկյան Սահարայի անապատի մանր ավազ: Տեղի իշխանությունները զգուշացրել են բնակիչներին, որ էկոլոգիական իրավիճակն անբարենպաստ է, քանի որ օդն աղտոտված է աֆրիկյան մանր ավազի և եվրոպական սմոգի խառնուրդով:

Տարեցներին և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվել խուսափել տնից դուրս գալուց: Սպասվում է, որ այսօր օդի աղտոտվածության աստիճանն էլ ավելի կբարձրանա: