16-ամյա պակիստանցի աշակերտուհի Մալալա Յուսուֆզայը, ով թալիբների պահանջներին չենթարկվելու համար ստացել էր գլխի հրազենային վանասվածք, հայտարարել է, որ ցանկանում է դառնալ երկրի վարչապետ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Այս հայտարարությունը Մալալան արել է այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի կողմից ստացել է ամեն տարի շնորհվող՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակը: «Կարծում եմ, որ գերազանց կլիներ, եթե դառնայի երկրիս վարչապետ, քանի որ միայն այդ դեպքում ես կարող եմ փրկել իմ երկիրը: Ես կավելացնեի կրթության բյուջեն և կկենտրոնանայի արտաքին քաղաքականության վրա», — ասել է պատանի իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ բացի Սախարովի անվան մրցանակից, Մալալան ստացել է նաև ռուս իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակը, ինչպես նաև Հարվարդի համալսարանի «Տարվա հումանիստ» կոչումը: