Անգլիական Pen Pinter գրական մրցանակն այս տարի բաժին է հասել Բոմբեյում ծնված բրիտանացի գրող Սալման Ռուշդիին։ Այս մասին այսօր հայտարարել են Լոնդոնում։
Մրցանակը հիմնադրվել է 2009 թվականի «Փեն» ակումբի կողմից նոբելյան մրցանակակիր և հայտնի բրիտանացի դրամատուրգ Հարոլդ Փինթերի պատվին։ Այն ամեն տարի շնորհվում է գրականության ոլորտում ունեցած ավանդի և աշխարհի իրականությունը պատմելու ցանկության համար։
«Սալման Ռուշդին արժանի է «Փեն» ակումբի մրցանակին ոչ միայն իր հրաշալի աշխատանքների, այլ նաև բարեգործության համար», — ասվում է ակումբի ներկայացուցիչ Մորին Ֆրիլիի հայտարարության մեջ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին։
Սալման Ռուշդին հայտի է դարձել 1988 թվականին «Սատանայական բանաստեղծությունների» համար։ Այս ժողովածուի պատճառով գրողին, հեռակա կարգով, Իրանում դատապարտել են մահվան՝ աստվածապղծության համար։