տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլուն վերջապես հրավիրեցին նախագահի երդմնակալության արարողությանը

Սաակաշվիլուն վերջապես հրավիրեցին նախագահի երդմնակալության արարողությանը

158
0

url

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությանը, որը կայանալու է նոյեմբերի 17-ին։ Նախագահական գրասենյակում ասել են, որ հրավերը ստացվել է նախօրեին։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք Սաակաշվիլին կմասնակցի երդմնակալության արարողությանը։ Ներկայումս նա գտնվում է Բրյուսելում, որտեղ հանդիպում է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ։ Սաակաշվիլու վարչակազմի ղեկավար Ադրո Բարնովն ասել է, որ Սաակաշվիլու ներկայությունը կախված է նրանից, թե ինչ վերաբերմունք ունի նոր իշխանությունը նախագահի ինստիտուտի նկատմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here