տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլուն դրդում են արտագաղթել ԱՄՆ. Le Figaro

Սաակաշվիլուն դրդում են արտագաղթել ԱՄՆ. Le Figaro

103
0

121104003_Saakashvili

Միխեիլ Սաակաշվիլին տեսախցիկների առաջ հավաքում էր իր իրերը` նախագահական նստավայրը լքելու համար: Le Figaro-ն գրում է, որ Սաակաշվիլու կինը` Սանդրան, մասնավոր զրույցներում ասում է, որ շատ ուրախ է վարադառնալ հանգիստ կյանքի, մինչդեռ Սաակաշվիլու շրջապատը և ամերիկացի պաշտոնյաները նրան խորհուրդ են տալիս լքել Վրաստանը և տեղափոխվել ԱՄՆ` խուսափելով գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ոտնձգություններից, ով խոստացել է դատի տալ Սաակաշվիլուն:

Բիձինա Իվանիշվիլին այսպիսի հայտարարություն մեկ անգամ չէ, որ արել է: Մանավանդ, որ Սաակաշվիլու ամենամտերիմ ընկերներից մեկը` երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին արդեն բանտում է:

Թերթը հիշեցնում է, որ 2004 թվականին նա ստացել էր ընտրողների ձայների 95%-ը, 2008-ին` 53%-ը, իսկ երեկ կայացած նախագահական ընտրություններում նրա թեկնածու Դավիդ Բաքրաձե ստանում է  ձայների 21 տոկոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here