Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է ցուցմունքներ տալ համացանցի միջոցով։ Այս մասին հայտարարել է 2006-2013 թվականներին Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Գուգուլավան, ով Սաակաշվիլու կուսակիցն է։
«Մի քանի ժամ առաջ ես այս թեմայով զրուցել եմ Սաակաշվիլու հետ և պետք է ասեմ, որ նա չի պատրաստվում իրեն օրենքից վեր դասել։ Երբ դատավորներն անհրաժեշտ համարեն հարցաքննելու Սաակաշվիլուն՝ նա պատրաստ է միանալ հարցաքննությանը Skype-ի միջոցով և ցուցմունքներ տալ», — ասել է նա։
Ավելի վաղ Սաակաշվիլին Վրաստանի դատախազության կողմից կանչվել էր հարցաքննության։ Նա որպես վկա ներգրավված է 9 քրեական գործերով, որոնց թվում է նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործը։