տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին Ռուսաստանի մարդն է Վրաստանում. Շևարդնաձե

Սաակաշվիլին Ռուսաստանի մարդն է Վրաստանում. Շևարդնաձե

214
0

original

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վստահ է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Մոսկվայի» մարդը չէ, և կարող է երդվել սրբապատկերի դիմաց, ինչը չի կարող անել Միխեիլ Սաակաշվիլու դեպքում:

«Այսօր կարող եմ երդվել սրբապատկերի դիմաց, որ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի մարդը չէ, ինչը չեմ կարող ասել Սաակաշվիլու դեպքում: Սաակաշվիլին ավելի շատ է Ռուսաստանի մարդը, քան մեկ այլ ոք: Ռուսաստանի համար նա նախագահի ամենացանկալի թեկնածուն էր: Նմանին նրանք երբեք չեն գտնի: 2008 թվականին նա (Ռուսաստանը — խմբ.) ստացավ այն ամենն, ինչ ցանկանում էր և կստանար ավելին, եթե չլիներ Իվանիշվիլին: Այդ է պատճառը, որ Կրեմլն այդքան բարդացնում է հարաբերությունները Վրաստանի նոր իշխանությունների հետ: Ի նկատի ունեմ` այսպես կոչված սահմանում: Սաակաշվիլիի ժամանակը գնացել է, նա կորցրել է Վրաստանի ժողովրդի և, ամենակարևորը, Ռուսաստանի վստահությունը», — ասել է Վրաստանի նախկին նախագահը: Այս մասին հաղորդում է Gruziya-online-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here