տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին պաշտոնավարման ավարտից հետո ներում է շնորհել իր նախկին պաշտոնյային

Սաակաշվիլին պաշտոնավարման ավարտից հետո ներում է շնորհել իր նախկին պաշտոնյային

205
0

url

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում է շնորհել պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային, ում դատարանը մեղավոր էր ճանաչել 2005 թվականին վրացական երկու բանտերում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու մեջ, ինչը հանգեցրել էր մարդկային զոհերի։

Եվրոպա մեկնած և առայժմ Վրաստան չվերադարձած Սաակաշվիլին, ում օգնականներն ասում են, որ Վրաստանի հեռացող նախագահը բանակցություններ է վարում եվրոպացի իր գործընկերների հետ, իր այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ կարծում է, թե չի կարելի դատել պաշտոնյային օրենքում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ նա պայքարել է «օրենքով գողերի» դեմ։

Հայտնի է նաև, որ Ախալայան անձամբ չի դիմել նախագահին։ Նման խնդրանքով Սաակաշվիլուն նամակ է հղել նախկին նախարարի ընտանիքը։ Այս մասին գրում է Trend գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here