Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ախալքալակում տեղի է ունեցել միջադեպ։ Նախագահ Միխեիլ Սաակաշվիլու այցելության ժամանակ Վահագն Չախալյանը, ով Սաակաշվիլու կառավարման տարիներին մի քանի տարի անցկացրել է բանտում, լեզվակռվի է բռնվել Վրաստանի նախագահի հետ։ Սաակաշվիլին հետագայում այս միջադեպի մասին ասել է․
«9 տարի առաջ այս շրջաններում նույնիսկ դրոշ չկար․․․ Բայց այսօր մեզ հաջողվել է այս տարածքը վերադարձնել պաշտոնական Թբիլիսի իրավասությանը։ Իսկ այսօր այս հանցագործ Չախալյանը եկել է այստեղ, և չգիտես ինչու, նրա հռետորաբանությունը համընկնում է իշխանությունների այն հռետորաբանության հետ, թե մենք էինք քանդում երկիրը, այստեղ ամենը մենք ենք քանդել։ Պարզվում է, որ այս երկաթուղին կառուցելով՝ մենք քանդում էինք։ Նա ասում է, որ Սաակաշվիլուն պետք է դատել։ Սաակաշվիլուն դատել ցանկանում են երեք սուբյեկտ՝ Մեդվեդև-Պուտինը, Իվանիշվիլին և Չախալյանը։ Դա Ձեզ ոչինչ չի՞ հուշում․․․ Մնացել է անջատողականների ընդամենը մի փոքր խումբ։ Կոչ եմ անում կառավարությանը՝ դադարեցնել այս վտանգավոր խաղերը, քանի որ ամեն ինչ սկսվում է մանրունքից, որի մասին մենք հետո կլսենք», — ասել է Սաակաշվիլին։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն։