Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունում առկա են «կասկածելի կապերով մարդիկ», ինչը, նրա պնդմամբ, կարող է օգտագործվել հետագա սադրանքներ կազմակերպելու համար: «Նովոստի Գրուզիա» գործակալության տեղեկացմամբ, Սաակաշվիլին արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին Ջավախքում «Ժողովրդավարական ուղի. Միացյալ Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հետ ընդհարման կապակացությամբ:
«Չախալյանը եկել էր կառավարող կուսակցության ակտիվիստների հետ: Այս մասին պետք է խորհեն բոլորը, և առաջին հերթին` կառավարությունը: Մեկ տարի առաջ նման տարրերը դժվար թե հանդգնեին անել դա… Եթե այսօրինակ սադանքները մենք օգտագործենք քաղաքական նպատակների համար, թշնամին կօգտագործի հետագայում դա մեր իսկ դեմ»,- ասել է Սաակաշվիլին:…
Հիշեցնենք, նախօրեին Միխեիլ Սաակաշվիլիի և Վահագն Չախալյանի միջև թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին փոխադարձ վիրավորանքներ:…
Ամբողջությամբ` Panorama.am-ում։