տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին հրաժարվեց մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Սաակաշվիլին հրաժարվեց մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

243
0

url

Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կմասնակցի նորընտիիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությանը, եթե նոր իշխանություններն ազատ արձակեն իր զինակից Վանո Մերաբիշվիլուն, ում իշխանությունները մեղադրում են մի քանի հոդվածներով։

«Ես չեմ կարող ձեզ խաբել՝ թե կարծես ամեն ինչ նորմալ է, և ինստիտուցիոնալ առումով ամեն ինչ շարունակվում է, քանի դեռ ընդդիմադիր գլխավոր ուժի գլխավոր քարտուղարը՝ իմ նախկին վարչապետը շարունակում է ձերբակալված մնալ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին։

Փաստորեն, Սաակաշվիլին չի մասնակցի երդմնակալության արարողությանը, որը կկայանա նոյեմբերի 17-ին, քանի որ իշխանությունները մտադիր չեն ազատել Մերաբիշվիլուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here