Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանք է գտել ԱՄՆ-ում` մուտք գործելով ամերիկյան հայտնի Թաֆթսի համալսարան: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով` Սաակաշվիլին դասախոսություններ է կարդալու Ֆլեթչերի դպրոցում, որը պատրաստում է դիվանագետներ և իրավունքի մասնագետներ: Սաակաշվիլիի խոսքերով` Ֆլեթչերի դպրոցը ամենահաջողներից է աշխարհում վերոնշյալ մասնագիտությունների գծով:
Սպասվում է, որ Սաակաշվիլին դասավանդումը կսկսի հաջորդ տարվա սկզբից: