տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին կարող է չհասցնել վերադառնալ Վրաստան` մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալությանը

Սաակաշվիլին կարող է չհասցնել վերադառնալ Վրաստան` մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալությանը

177
0

940570474

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հանդիպումներ է ունենում Եվրոպայում, կարող է չհասցնել վերադառնալ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Այս մասին հաղորդում է Apnsy.ge-ն:

Երեկ նախագահի աշխատակազմում հայտնել են, որ հրավերը ստացվել է, սակայն չեն հաստատել նրա մասնակցությունն այդ արարողությանը: Նրա աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովն, իր հերթին, հայտարարել է, որ Սաակաշվիլին կմասնակցի երդմնակալությանը, եթե «վստահ լինի, որ դա կամրապնդի երկրի անկախությունը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here