տուն Քաղաքական Միջազգային Սաակաշվիլին ժամանակավորապես հեռանում է քաղաքականությունից

Սաակաշվիլին ժամանակավորապես հեռանում է քաղաքականությունից

281
0

url

Նոյեմբերի 17-ին պաշտոնը լքող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է քաղաքական գործունեությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ ես ավարտեցի Եվրամիության և Եվրախորհդրի ներկայացուցիչների հետ իմ վերջին քննարկումները Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ։ Միաժամանակ ես դիտարկում եմ օտարեկրյա մի շարք համալսարանների առաջարկները՝ ստեղծելու միջազգային գիտական կենտրոն, որը կապված կլինի իմ անվան հետ։ Այս փուլում ես պատրաստվում եմ զբաղվել դրանով և հրաժարվել Վրաստանում ամենօրյա քաղաքական գործունեությունից», — գրել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ «կաջակցի Վրաստանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին նաև ասել է, որ կմասնակցի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությանը, եթե նոր իշխանությունները բանտից ազատեն իր զինակից Վանո Մերաբիշվիլուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here