Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեկտեմբերի 7-ին ժամանելու է Կիև, որպեսզի մասնակցի «Եվրամայդանին»: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը` հղում կատարելով Եվրոպական խորհդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ Վոլսկու օգնականին: Պատգամավորը նույնպես ժամանելու է Կիև:
Ուկրաինական մայրաքաղաքում են գտնվում Սաակաշվիլու կուսակցության` «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները, որպեսզի «իրենց աջակցությունը հայտնեն Ուկրաինայի ժողովրդին այս դժվարին ժամանակներում և աջակցեն իրադարձությունների խաղաղ զարգացմանը»: