տուն Քաղաքական Միջազգային Ռոք երաժիշտ Ջոնաթան Դեյվիսը Օբամային մեղադրել է Մայլի Սայրուսով երկիրը փչացնելու մեջ

Ռոք երաժիշտ Ջոնաթան Դեյվիսը Օբամային մեղադրել է Մայլի Սայրուսով երկիրը փչացնելու մեջ

85
0

1756459-korn-jonathan-davis-617-409

Ամերիկյան Korn ռոք խմբի մենակատար Ջոնաթան Դեյվիսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել է, որ երկրի ղեկավարը ԱՄՆ-ն կործանում է փոփ մշակույթով։ Այս մասին հաղորդում է TMZ-ն։

Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ հրապարակվել է տեսանյութ, որում Բարաք Օբաման պատկերված է հայտնի շատ աստղերի հետ։ Դեյվիսի խոսքերով՝ Օբաման բռնակալ է, ով օգտագործում է այնպիսի սկանդալային հայտնի մարդկանց, ինչպիսիք են Մայլի Սայրուսը, Ջասթին Բիբերը եւ Քանյե Ուեսթը, որպեսզի դրա քողի տակ «քաղաքացիներին զրկի իրենց իրավունքներից»։  Բացի այդ, ըստ ռոքերի՝ 2012 թվականին Օբաման կարողացավ ստորագրել ամերիկացիներին առանց դատարանի որոշման ձերբակալելու իրավունք տվող օրենքը, և դա արել է Մայլի Սայրուսի հետ կապված սկանդալի ժամանակ, որպեսզի հասարակական արձագանքը թույլ լինի։