տուն Քաղաքական Միջազգային Ռոքֆելերների ժառանգին կերել են պապուասները

Ռոքֆելերների ժառանգին կերել են պապուասները

119
0

1372645

Ամերիկացի քաղաքական գործիչ և բանկիր, ԱՄՆ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելերի որդուն, Ռոքֆելերների տոհմի ժառանգին սպանել և կերել են Պապու Նոր Գվինեայի պապուասները: The Daily Mail-ը միայն հիմա է հրապարակում 53 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատճառները:

Մայքլ Ռոքֆելերն անհետացել էր 1961 թվականին, երբ շրջագայել է Պապուի Նոր Գվինեայում ազգագրագետ Ռենե Վասինգի հետ: Երբ գետում շրջվել է նրանց նավակը, Ռոքֆելերը որոշել է լողալ դեպի ափ` օգնություն խնդրելու եւ …  այդ օրվանից անհետացել է: Ավելի ուշ ազգագրագետին հայտնաբերել է հոլանդական մի նավ:

Ռոքֆելերի մահվան պատճառները հրապարակել է լրագրող Կարլ Հոֆմանը, ով մարդակերության մասին գրքում պատմել է Մայքլի սպանության մանրամասները: Պարզվել է, որ աբորիգենները Ռոքֆելերին դիմավորել են ափի մոտ: Սկզբում նրանք մտածել են, որ դա կոկորդիլոս է, սակայն հետո ճանաչել են նրան, քանի որ ազգագրագետ Վասինգի հետ նրանք այցելել էին աբորիգեններին: Ռոքֆելերին սպանել են նիզակներով` վրեժ լուծելով ավելի վաղ հոլանդացիների կողմից սպանված 5 աբորիգենների համար:

Հոֆմանը գրում է, որ գյուղում Ռոքֆելերի մարմինը մասնատել են և կերել նրա ուղեղը: