տուն Քաղաքական Միջազգային Ռուս փորձագետ. Ղազախստանի նախագահի առաջարկը՝ Թուրքիային ընդունել ՄՄ, իրականության հետ ոչ մի...

Ռուս փորձագետ. Ղազախստանի նախագահի առաջարկը՝ Թուրքիային ընդունել ՄՄ, իրականության հետ ոչ մի կապ չունի

196
0

nursultan-nazarbayev_0Ղազախստանի նախագահ Նուլսուլթան Նազարբաևի առաջարկը՝ Թուրքիային ընդունել Մաքսային միություն, իրականության հետ ոչ մի կապ չունի: Այդ մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով, բանն այն է, որ Մաքսային միությունն ու առավել ևս Եվրասիական միությունը դեռ լիովին չձևավորված միություն է: «Մաքսային միությունը ձեւավորման փուլում է, և կտրուկ ընդարձակել դեռ չձևավորված ու մեծ հաշվով, նման հզոր ու բարդ տնտեսական համակարգ ունեցող երկրի անդամակցումը, ինչպես Թուրքիան է, նշանակում է թաղել այդ միավորման ողջ ինտեգրացիան»,- հայտարարել է Ալեքսանդր Սկակովը: Այստեղ, համոզված է նա, կան որոշ քաղաքական խաղեր՝ «հնարավոր է, կապված  Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ինչ-որ ցանկությամբ, կամ Ադրբեջանի հետ որևէ քաղաքական խաղ խաղալու ցանկությամբ, որը Ղազախստանի հետ կապված է էներգառեսուրսների փոխանակաման համատեղ նախագծերով»:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 24-ին առաջարկել էր Թուրքիային ընդգրկել Մաքսային միության անդամ երկրների շարքում: «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ Մաքսային միություն մուտք գործելու խնդրանքով: Եկեք նաեւ Թուրքիային ընդունենք»,- հայտնել է Նազարբաևը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Աղբյուրը`  NEWS.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here